Հայաստանի Հանրապետության զինանշան
Պետական գույքի կառավարման կոմիտե
Նորություններ

Պետական գույքի ներդրումային հնարավորությունները ներկայացվել են TOON EXPO ցուցահանդեսին

մարտ 30, 2026

Պետական գույքի կառավարման կոմիտեի ավելի քան երեք տասնյակ գույք ներկայացված էր մարտի 27-29-ին ընթացող անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշորագույն՝ TOON EXPO ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի ընթացքում պոտենցիալ ներդրողներին և գնորդներին ներկայացվել են Կոմիտեի կողմից էլեկտրոնային աճուրդի ներկայացված 33 անշարժ գույք՝ Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև «PROSPECT24» նախագծի շրջանակներում մշակված 3 ներդրումային փաթեթները։

Մասնակցությունը ցուցահանդեսին միտված էր ներկայացնելու պետական գույքի արդյունավետ օգտագործման հնարավորությունները և նպաստելու պոտենցիալ ներդրողների ներգրավման գործընթացին։

Հիշեցնենք՝ օտարման ներկայացված գույքերին կարող եք ծանոթանալ  www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի կայքում։