Հանդիպում՝ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ
հունիսի 25, 2026
Հունիսի 24-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Գալստյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչներին։
Քննարկման ընթացքում ներկայացվել են պետական գույքի կառավարման առանձնահատկությունները, ռազմավարական զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները։
Անդրադարձ է կատարվել գույքի կառավարման գործընթացների թվայնացմանը, տեղեկատվական համակարգերի զարգացմանն ու ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև՝ պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու միջազգային լավագույն փորձի ներդրման հնարավորություններին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել երկխոսությունը՝ համագործակցության հետագա ուղղությունների հստակեցման նպատակով։