Նորություններ

Կառավարությունն ընդունել է Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած մի շարք նախագծեր

հունիսի 24, 2026

ՀՀ կառավարությունը մայիսի 27-ի նիստում ընդունել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված մի շարք նախագծեր․

  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում պետությանը վերադարձված Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հասցեում գտնվող գույքը և Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի համապատասխան բաժնեմասը, ինչպես նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի 2000 հատ բաժնետոմսերը և «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը կամրացվեն Կոմիտեին։
    Պ. Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան պահառությունը կիրականացնի Կոմիտեն:
  • Բարեփոխումներ կիրականացվեն պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման կարգում։
  • Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սարալանջի փողոցի 56 հասցեում գտնվող անշարժ գույքերը կամրացվեն Կոմիտեին։
  • Երևանի Մոլդովական 29/1 հասցեում գտնվող բնակելի տարածքը կնվիրվի մեկ ընտանիքի (3 անձ)։
  • Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի 5/1 պոլիկլինիկա հասցեում գտնվող անշարժ գույքերն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կամրացվեն «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։
  • Վանաձորի Բանակի փողոցի թիվ 8 գ-1 հասցեում գտնվող անշարժ գույքերը կամրացվեն Կոմիտեին։
  • «Արարատ քաղաքային կոմունալ ծառայություն» Բ/Կ-ին նվիրաբերված աղբ խտացնող մեքենան կամրացվի Կոմիտեին։